fbpx
Սպորտ

Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ ապրիլի 8-ից։

Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը ևս մեկ հետազոտություն է անցել։ Դրա արդյունքում ի հայտ է եկել՝ ապրիլի 8-ին «Այաքսի» դեմ խաղում դաշտ դուրս գալու հնարավորություն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել մարտ ամսվա միջնամասում։ Հետագայում հայտնի էր դարձել, որ վնասվածքից վերականգնվելու համար անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ