fbpx
Սպորտ

Մխիթարյանը կարող է խաղադաշտ դուրս գալ Թուրքիայում

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում «Ռոմա»-ի կազմում խաղադաշտ կվերադառնա Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ նոյեմբերի 28-ին: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:

Մխիթարյանը առավոտյան առանձին մարզում է անցկացրել։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով արդեն 2 ամիս է՝ դաշտ դուրս չի եկել։ Մխիթարյանը բաց է թողել նաև երեկ «Բրեշիայի» հետ Ա Սերիայի խաղը,:

Նշենք, որ այս խաղում պարտվելու դեպքում «Ռոման» կկորցնի խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորելու շանսերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ