fbpx
Սպորտ

Մխիթարյանը կմասնակցի Բավարիայի դեմ խաղին․ Էմերի

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև թիմի մյուս առանցքային խաղացողները, կմասնակցեն Չեմպիոնների միջազգային Գավաթի առաջին տուրի՝ «Բավարիայի» հետ խաղին: Այն տեղի կունենա հուլիսի 18-ին։

Այս մասին հայտնել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, որը «Կոլորադո Ռեփիդսի» հետ այսօր կայացած խաղում (3:0) դաշտ էր դուրս բերել հիմնականում երիտասարդ խաղացողներին.

«Չորեքշաբթի օրը խաղալու ենք Մյունխենի «Բավարիայի» դեմ: Ընդամենը 2 օր ունենք հանգստանալու համար: Այսօր ցանկանում էինք խաղալ երիտասարդ խաղացողներով ու որոշ խաղացողների էլ մի քանի րոպե օգտագործել: Չորեքշաբթի օրը կխաղան նաև այն խաղացողները, ովքեր այսօր այդ հնարավորությունը չստացան, օրինակ Մխիթարյանը, Սոկրատիսը, Ջական և Ռեյս Նելսոնը:

Լավ նախապատրաստություն ենք անցնում «Բավարիայի», «Ֆիորենտինայի» և «Ռեալի» հետ խաղերի համար»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ հուլիսի 21-ին «Արսենալը» կխաղա «Ֆիորենտինայի», իսկ հուլիսի 24-ին` Մադրիդի «Ռեալի» հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ