fbpx
Սպորտ
10:27 25/02/2020

Մխիթարյանը Լեչչեի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն է

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեչչե»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։։

Այդ խաղում հայ ֆուտբոլիստը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Քվեարկության արդյունքներով շրջանցել է «Ռոմա»-ի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին և թուրք Չենգիզ Ունդերին։

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա հայ ֆուտոբոլիստը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ