fbpx
Սպորտ
19:26 30/06/2019

MLS տեղափոխվելու հիմնական նպատակը տիտղոսներ նվաճելն էր․ Իբրահիմովիչ

MLS տեղափոխվելու հիմնական նպատակը տիտղոսներ նվաճելն էր․ Իբրահիմովիչ

«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ասել է, որ MLS տեղափոխվելու հիմնական նպատակը տիտղոսներ նվաճելն էր:

«Եկել եմ Ամերիկա, քանի որ արդեն շատ բան եմ նվաճել։ Ես չեմ տեղափոխվել այստեղ հանգստանալու համար: Այսպիսին եմ ես, իզուր չէ, որ 33 տիտղոս եմ նվաճել։ Կարծում եմ՝ ես ավելի շատ տիտղոս եմ նվաճել, քան ամբողջ MLS-ը», – ասել է Իբրահիմովիչը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Նշենք, որ շվեդ ֆուտբոլիստը «Լոս-Անջելես Գելաքսի» է տեղափոխվել 2018-ի սկզբին։ Անցյալում նա խաղացել է «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում և «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հավելենք, որ 18 տուրից հետո «Լոս-Անջելես Գելաքսին» MLS-ի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ