Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ

ՌԴ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում հումանիտար բարդ իրավիճակին և դրա հետ կապված խնդիրների լուծմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ