fbpx
Քաղաքականություն

Մնացականյանի խուսանավումը միանգամայն դիվանագիտական քայլ էր․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Մի բան էլ՝ հարգելի սիրելիներ և ոչ միայն.

Պատկերացրեք, Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարություն մեկնաբանելու խորամանկ նպատակներ հետապնդող բրիտանացի լրագրողի հարցին Մնացականյանը պատասխաներ.
-Այո, Արցախը Հայաստան է և վերջ:

Այդ դեպքում գիտե՞ք/կգուշակե՞ք ինչ տուպիկ են մտցնում բոլորով՝ Բաքվից, Մոսկվայից մինչև Փարիզ ու Վաշինգթոն.

-Բա էլ ինչո՞ւ եք ձևեր թափում, թե պատրաստ եք բանակցել, եթե փակել եք ստատուսի հարցը, էլ ի՞նչ եք բանակցում, էլ ինչի՞ եք պնդում, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, եթե դուք նրա փոխարեն ամեն ինչ որոշել եք ու այսպես շարունակ խորը ծուղակներ:

Ու Մնացականյանի խուսանավումը միանգամայն դիվանագիտական քայլ էր ու ՉՍԱՅԹԱՔԵՑ:

Այնպես որ՝ անցանք առաջ: Մնացածի մասին արդեն գրել եմ»:

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1120971211441710

Զոհրաբ Մնացականյանի BBC-ին տված հարցազրույցը դիտեք այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ