fbpx
Քաղաքականություն

Մնացականյանն ու Մամեդյարովը համաձայնել են հանդիպել․ խոսնակ

Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ է եղել: Այս մասին ասյօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել հայկական կողմը չի պատրաստվում»,-ասաց Նաղդալյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ