fbpx
Առողջապահություն

Մոդեռնայի չափաբաժինը 37 անգամ բարձրացնում Է օմիկրոնի դեմ հակամարմինների թիվը

COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի բուստերային չափաբաժինը 37 անգամ բարձրացնում Է հակամարմինների մակարդակը կորոնավիրուսի օմիկրոն շտամի հետ շփման դեպքում: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում:

«Ներկայում հավանության արժանացած мРНК-1273 պատվաստանյութի 50 միկրոգրամի չափով խթանիչն օմիկրոնը չեզոքացնող հակամարմինների մակարդակը մոտավորապես 37 անգամ բարձրացնում Է խթանիչի ներարկումից առաջ եղած դրանց մակարդակների համեմատությամբ»,- ասվում Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է ընկերության կայքում:

Դեռ ավելին, ընկերությունը հետազոտել Է նաև պատվաստանյութի խթանիչի 100 միկրոգրամի չափով չափաբաժինը: Դրա ազդեցությունն առաջացնում Է հակամարմինների 83 անգամ ավելացում: Փաստաթղթում նշվում Է, որ այս տվյալներն ստացվել են Moderna-ի պատվաստանյութի խթանիչի մի քանի տարատեսակների կլինիկական փորձարկումների արդյունքում:

Հակամարմինների մշակումն ուսումնասիրելու արդյունքում, որոնք ստացվում են տարբեր խթանիչների ներարկման հաշվին, ընկերությունը որոշում Է ընդունել իր ջանքները կենտրոնացնել мРНК-1273-ի խթանիչի արդյունավետության ուսումնասիրությունը շարունակելու վրա: Բացի այդ, Moderna-ում հայտարարել են, որ կշարունակեն օմիկրոն շտամի դեմ լիարժեք պատվաստանյութ մշակել: Այսպիսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, ինչպես սպասվում Է, կսկսվեն 2022 թվականի սկզբին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ