Մադրիդի «Ռեալի» հնաբնակներից Լուկա Մոդրիչը առնվազն մեկ մրցաշրջան էլ կմնա մադրիդյան ակումբում։
Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ 34-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի թարմացումն ուղղակի ժամանակի հարց է։
Նշենք, որ Մոդրիչը 2008 թվականին է տեղափոխվել «Ռեալ» ՝ անգլիական «Տոտենհեմից»։
