fbpx
Սպորտ

Պաշտոնական․ Մոդրիչը կմնա Ռեալում

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։

Այս մասին տեղեկանում ենք «Ռեալի» մամուլի ծառայությունից։

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Այս պայմանագրով Մոդրիչը կստանա ավելի քիչ աշխատավարձ։

Նշենք, որ պայմանագրի երկարաձգմանը անդրադարձել է նաև Մոդրիչը։ Նա ուրախ է և հպարտ, որ շարունակելու է կրել «աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ