Մադրիդի «Ռեալի» աստղերից Լուկա Մոդրիչը գրավիչ առաջարկ է ստացել քաթարական ակումբներից մեկից, սակայն մերժել է այն։
Այս մասին գրում է AS պարբերականը։
Նշվում է, որ Մոդրիչը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել մադրիդյան ակումբում, ինչին, կարծես, դեմ չեն նաև «Ռեալում»։
Ըստ աղբյուրի՝ խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։