fbpx
Սպորտ

Տոկիո-2020. ՄՕԿ-ը հաստատել է բռնցքամարտի որակավորման մրցաշարերի ժամկետները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի որակավորման փուլի մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները:

Եվրոպական որակավորման փուլը կանցկացվի մարտի 13-23-ը Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), աֆրիկյանը՝ փետրվարի 20-29-ը Դակարում (Սենեգալ), ասիականը՝ փետրվարի 3-14-ը Ուհանում (Չինաստան), ամերիկյանը՝ մարտի 26-ից ապրիլի 3-ը Բուենոս Այրեսում (Արգենտինա), համաշխարհայինը՝ մայիսի 13-24-ը Փարիզում (Ֆրանսիա):

Ուհանի ու Փարիզի մրցաշարերը դեռ պետք է վերջնական հաստատվեն:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ