Սպորտ

ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը հաստատել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունում շքերթի հերթականությունը թիմերի համար:

Սկսած Տոկիո-2020-ից՝ Հունաստանի հավաքականից հետո շքերթի դուրս կգա փախստականների թիմը, որը ՄՕԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ռիո-2016 Օլիմպիական խաղերից առաջ: Տանտերերի հետ շքերթը կփակեն հաջորդ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ