fbpx
Աշխարհ

Մոլդովայի ղեկավարը Պուտինի հետ հանդիպմանը կանդրադառնա գազի հետ կապված հարցերին

Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ցանկանում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալ գազի հետ կապված հարցերին: Այս մասին հայտնում է RT-ը:

Դոդոնը պատմել է, որ նրա հանդիպումը Պուտինի հետ նախանշված է օգոստոս-սեպտեմբերին: Նա նշել է, որ սպասում է հանդիպմանը գազի մատակարարման թեմայով անձամբ խոսելու համար:

«Պուտինի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ից ոչ ուշ՝ աշխատանքային այցի շրջանակում»,-հավելել է Դոդոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ