Մոլդովայի խորհրդարանի ընտրություններում կուսակցական ցուցակներով առաջատարը սոցիալիստներն են, որոնք հավաքել են ձայների 31, 75 տոկոսը, վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո:
ACUM դաշինքը հավաքել է ձայների 25,26 տոկոսը, ներկայում իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,48 տոկոսը, «Շոռ» կուսակցությունը՝ 8,55 տոկոսը: Մնացած քաղաքական միավորումները չեն կարողացել հաղթահարել վեցտոկոսանոց ընտրական շեմը: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝ արձանագրությունների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո առաջատարը Դեմկուսն է, որը 19 տեղի է հավակնում խորհրդարանում, սոցիալիստները կարող են ստանալ 15 տեղ, ACUM դաշինքը՝ 11 տեղ: Խորհրդարանում աթոռ են ստանում Մոլդովայի ներկայիս վարչապետ, Դեմկուսի փոխնախագահ Պավել Ֆիլիպը, նաև սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանայան: