fbpx
Աշխարհ

Մոլդովային անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Մոլդովային, որտեղ ձևավորվել է երկիշխանություն, անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը: Հրապարակման մեջ նաև ասվում է.

«Դեմոկրատական կուսակցությունը չի պատրաստվում իշխանությունը խաղաղ կերպով փոխանցել օրինական խորհրդարանական մեծամասնությանը և օրինական կառավարությանը: Անգամ չնայած հանգամանքի, որ խորհրդարանում երեկվա գործընթացները և նոր ձևավորված կառավարությունը ստացել են քաղաքացիների մեծամասնության աջակցությունը և ընդունվել են Արևմուտքի և Արևելքի մեր գործընկերների կողմից: Այդ իրավիճակում մենք չունենք այլ ելք, բացի միջազգային հանրությանը խնդրելուց դառնալ միջնորդ իշխանության խաղաղ փոխանցման գործընթացում և կոչ անել Մոլդովայի ժողովրդին աննախադեպ մոբիլիզացման և խաղաղ ցույցեր կազմակերպելուն»,-գրել է Դոդոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ