fbpx
Աշխարհ

Տիեզերքում կարող է լինել մոլորակ, որի վրա կյանք գոյություն ունի

Գիտնականները կարծում են, որ տիեզերքում կարող է լինել մոլորակ, որի վրա, հնարավոր է, կյանք գոյություն ունի, որը պտտվում է «սպիտակ թզուկ» կոչվող աստղի շուրջը: BBC-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է Թագավորական աստղագիտական հասարակության ամսագրում։

Նշվում է, որ մոլորակի հայտնաբերման վայրում ո՛չ շատ ցուրտ է, ո՛չ շատ շոգ՝ կյանքը պահպանելու համար:

Ենթադրվում է, որ հնարավոր մոլորակը, որը գտնվում է Երկրից 117 լուսային տարի հեռավորության վրա, 60 անգամ ավելի մոտ է աստղին, քան մեր մոլորակը՝ Արեգակին:

Հետազոտող թիմը մոլորակի գոյության մասին ուղղակի ապացույցներ չունի, սակայն սպիտակ թզուկի բնակելի գոտու շուրջը պտտվող 65 լուսնի չափ կառուցվածքների շարժումները հուշում են, որ այն այնտեղ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ