fbpx
Սպորտ

«Մոնակոն» բանակցություններ է սկսել Լեոնարդո Ժարդիմի հետ

«Մոնակոն» բանակցություններ է սկսել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի հետ, հաղորդում է Sky Sports-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի մասնագետը կարող է վերադառնալ իր նախկին պաշտոնին առաջիկա 48 ժամվա ընթացքում:

Այդ դեպքում նա կարող է փոխարինել ներկայիս մարզչին` Թիերի Անրիին, ով այսօր զրկվել է հիմնական թիմը մարզելու հնարավորությունից:

«Մոնակոն» դեռ վերջնական որոշում չի կայացրել Անրիի վերաբերյալ:

Գրում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ