fbpx
Սպորտ

Մոնակոն ինձ նոր պայմանագիր չի առաջարկել. Ֆալկաո

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն ասել է, որ ակումբն իրեն նոր պայմանագիր չի առաջարկել: Ֆուտբոլիստը հավելել է, որ ինքը կարիերայի շարունակության այլ տարբերակներ է դիտարկում:

««Մոնակոն» ինձ նոր պայմանագիր չի առաջարկել: Ուստի ես պետք է մտածեմ իմ ու ընտանիքիս ապագայի մասին: Ես տարբերակներ եմ դիտարկում: Դրանց մեջ կան լավ հնարավորություններ իմ կարիերայի համար», – ասել է նա: Այս մասին հաղորդում է SporX-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆալկաոն կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», թուրքական ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերը:

Նշենք, որ Ֆալկաոն «Մոնակո» է տեղափոխվել 2013 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ