fbpx
Հասարակություն

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները կուսանեն Դիլիջանի միջազգային դպրոցում

Կառավարության նիստում վերաբաշխում կատարվեց 2018 թվականի պետական բյուջեում եւ փոփոխություն` 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ, ըստ այդմ` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի սաները հնարավորություն կստանան ուսանել Դիլիջանի միջազգային դպրոցում:

Ըստ որոշման արձանագրության`«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի ուսումնական պլանի համաձայն` վարժարանի սաները շաբաթական սահմանված քանակի ժամեր պետք է գործնական գիտելիքներ ստանան ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաներում, իսկ վարժարանը հագեցած չէ նման լաբորատորիաներով: Համաձայնություն է ձեռք բերվել Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրինության հետ, որպեսզի վարժարանի սաներն օգտվեն այնտեղի  լաբորատորիաներից:

Վարժարանի սաներն այցելում են նաեւ տարբեր զորամասեր, հրաձգարաններ եւ ուսումնական պոլիգոններ՝ վարժարանում ստացած ռազմական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարդատար ավտոբուս՝ սաների տեղափոխման համար: Հսկիչ անցագրային կետերում եւ որոշ լսարաններում տեղադրված չեն ջեռուցման համակարգեր եւ նշված տարածքները ջեռուցելու համար անհրաժեշտ են էլեկտրական տաքացուցիչներ, սաների անձնական գործերի պահպանման եւ արխիվացման համար չկան երկաթյա պահարաններ, դեղերի եւ սննդամթերքի պահպանման համար չկան փոքր ծավալի կենցաղային սառնարաններ:

Ուստի, տրանսպորտային եւ վարչական սարքավորումների ձեռք բերման համար անհրաժեշտ է 31 միլիոն դրամ, որը կտրամադրվի բյուջեի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ