fbpx
Ժամանց

ВКонтакте-ն Մորգենշտերնին ճանաչել է տարվա արտիստ

ВКонтакте սոցիալական ցանցն ամփոփել է 2021 թվականի երաժշտական արդյունքները և ռեփեր Մորգենշտերնին հայտարարել տարվա արտիստ։ Հաղթողը որոշվել է ընկերության արտադրանքի վերլուծության հիման վրա, հաղորդում է РБК-ն։ Սոցցանցն ընդգծել է, որ Մորգենշտերնը ոչ միայն դարձել է 2021 թվականի արտիստ, այլև հաղթել է մեկ այլ անվանակարգում։ Նրա թողարկումը՝ Million Dollar: Business, ճանաչվել է տարվա ալբոմ։

Տարվա լավագույն ալբոմ անվանակարգիերկրորդ տեղում MiyaGi և Andy Panda հիփ-հոփ դուետի Yamakasi-ն է: MiyaGi-ն միայնակ նաև զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը՝ Buster Keaton-ով։

Փոփ երգչուհի Zivert-ը ճանաչվել է տարվա երգչուհի, Artik & Asti-ն՝ տարվա խումբ, իսկ իտալական Maneskin ռոք խումբը, որը հաղթել է Եվրատեսիլ 2021-ում, ճանաչվել է տարվա օտարերկրյա արտիստ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ