Ժոզե Մոուրինյուն մերժել է «Ալ-Շաբաբ»-ին։ Պորտուգալացի մասնագետը սպասում է տարբերակի, որը կմոտիվացնի իրեն:
COPE-ի և Marca-ի լրագրող Պեդրո Մորատայի փոխանցմամբ՝ Մոուրինյուն հաստատել է այն տեղեկությունը, որ չի պատրաստվում աշխատել սաուդյան «Ալ-Շաբաբ»-ի հետ։
Այժմ մարզիչը դադար է վերցրել։ Նա սպասում է կարիերան շարունակելու այնպիսի տարբերակի, որը կմոտիվացնի իրեն։