Սպորտ
13:30 13/02/2021

Մոուրինյոն Գվարդիոլային ու Կլոպին անվանել է բախտավոր

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անկեղծացել է ու խոսել իր գործընկերներ Խոսեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի և իրենց ակումբների ֆինանսական հնարավորությունների մասին։

«Գվարդիոլան և Կլոպը աշխարհի և Պրեմիեր լիգայի լավագույն երկու մարզիչներն են:

Նրանց ակումբները ցանկանում են ամեն ինչ հաղթել, և նրանց անհրաժեշտ են բարձրակարգ խաղացողներ յուրաքանչյուր դիրքում:

Եթե ​​Պեպը որևէ պահի մտածի, որ «Մանչեսթեր Սիթին» պետք է գումար ծախսի պաշտպանների վրա, նա դա կանի: Նույն կարիքը զգաց Յուրգենը, ու «Լիվերպուլը» գնեց վան Դայքին: Երբ նիդերլանդացին չբավարարեց, նրանք գնեցին Ալիսոնին:

Դա անում են անհավանական ֆինանսական ռեսուրսներ ունեցող ակումբները: Նրանք բախտավոր են», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ