Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմն այս ձմեռ պայմանագիր է կնքել հայազգի Ստեփան Հովհաննիսյանի հետ, որը «Մասթեր Սատուրնի» սան է:
Ստեփանը մոսկովյան թիմի հետ մասնակցել է ձմեռային բոլոր հավաքներին ու Կիպրոսի «Ապոելի» հետ վերջին ստուգողական խաղում հասցրել է նաև դուբլի հեղինակ դառնալ:
17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս հարձակողական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում:
Անցած տարի նա Մոսկվայի շրջանի՝ մարզադպրոցների միջև կայացած առաջնության 18 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ:
Ստեփանը նորամուտն է նշել նաև մեծահասակների պայքարում՝ ռուսական 3-րդ դիվիզիոնում մասնակցելով 14 հանդիպման:
Հաղորդում է armsport.am-ը։