Աշխարհ
23:24 28/04/2021

Մոսկվան և Բաքուն տնտեսական համագործակցության նոր արձանագրություն են ստորագրել

Ադրբեջանի կառավարության հաղորդագրություն է տարածել, որում ասում է, որ Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել:

Արձանագրությունը ստորագրվել է ապրիլի 27-ին կայացած միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արդյունքներով: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունները:

Նշվել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2% -ով:

Հանդիպմանը քննարկվել են օրակարգային հարցեր, հաջողությունները և համագործակցության հեռանկարները առևտրի, տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար ոլորտներում և այլն:

Այս մասին տեեկանում ենք minval.az կայքից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ