Աշխարհ

Հուլիսի 6-ին և 8-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան չարտերային չվերթները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հիշեցնում է, որ ս/թ․հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։

«Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում 3770-ից մինչև 4279-ը համարի ներքո գրանցված քաղաքացիները (shorturl.at/hxNZ2) կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 7-ը (ժամը՝ 11։00-ն)։

Հիշեցնենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- ասված է գրառման մեջ։

||| ՀԻՇԵՑՈՒՄՍ/թ․հուլիսի 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան…

Geplaatst door Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն op Vrijdag 3 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ