fbpx
Աշխարհ

Մոսկվան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը

Մոսկվան կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնմանը: Այս մասին հայտնել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը՝ նշելով, որ աֆրիկյան, ասիական և լատինամերիկյան երկրներին ներառելով՝ կառույցն «ավելի ժողովրդավարական» կդառնա, գրել է Ren.tv-ն։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձել է քարոզչության ասպարեզ, և այս ֆոնին հատկապես կարևորվում է կառույցի բարեփոխման անհրաժեշտությունը»,- ասել է դեսպանը։։

Նրա խոսքով՝ Մոսկվան բաց է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Բրազիլիայի և Հնդկաստանի միանալու հեռանկարի համար։ Սակայն Գերմանիային և Ճապոնիային աջակցություն չի տրամադրի, քանի որ, ըստ ռուսական կողմի, դա չի փոխի ներքին հավասարակշռությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ