Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես է եկել հօգուտ Թեհրանի: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին տեղեկացնում է TACC լրատվական գործակալությունը։
«Ռուսաստանն Իրանի ընկերն է եղել բարդ իրավիճակներում»,- նշել է նա ու հավելել, որ նման գործընկերոջ հետ Իրանը կշարունակի իր համագործակցությունը:
Զարիֆը նաև մանրամասնել է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին բանակցություններ կվարի Զարիֆի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքում է աշխատանքային այցով:
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը, միջուկային գործարքի ապագան, ինչպես նաև Պարսից ծոցի գոտում սրված իրադրությունը։
