Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան դիմավորում է վերջին 69 տարիների ամենաառատ տեղումները։
Այս մասին տեղեկացնում է RIA-ն։
Նշվում է, որ այն պայմանավորված է «Բենեդիկտ» անվանումով ցիկլոնի ներթափացմամբ, որն այսօր կտարածվի ողջ Մոսկվայի վրա։
Մասնագետները ակնկալում են, որ այսօր Մոսկվայում 23 մմ տեղումներ կտեղան, ինչը կազմում է ամսական նորմայի 40 տոկոսը, ինչն էլ նշանակում է՝ 2 դույլ ջուր՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար։
Կանխատեսվում է, որ անձրևն օրվա ընթացքում կվերածվի ձյան։
Համապատասխան գերատեսչությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել՝ դուրս չգալ տանից։