Աշխարհ
21:10 23/05/2020

Մոսկվան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Մոսկվայի բնակիչների պոպուլյացիոն իմունիտետի մասին նոր հետազոտությունը քաղաքին կօգնի նախապատրաստվել կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը:

«Այս հետազոտությունը բժիշկներին, համաճարակաբաններին թույլ կտա պատրաստվել հաջորդ ալիքին, և այն, ամենայն հավանականությամբ, այս կամ այն չափով արտահայտված կլինի: Պոպուլյացիոն իմունիտետի մասին գիտելիքը թույլ կտա ընդունել կարևոր որոշումներ»,- ասել է Խրիպունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում արդեն ավելի քան 50 հազար մարդ կորոնավիրուսային թեստավորուման է ենթարկվել: 12,5 տոկոսի մոտ հայտնաբերվել է G իմունոգլոբուլին:

Մայիսի 15-ին Մոսկվան գործարկել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների ստուգման քաղաքացիների լայնածավալ և անվճար թեստավորման ծրագիրը: Յուրաքանչյուր օր հետազոտությունն անցնելու հրավեր կստանա մինչև 70 հազար մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ