Աշխարհ

Մոսկվան պնդում է ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ռուս լրագրողներին. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ բանակցությունների ավարտից հետո հայտնել է, որ Մոսկվան մտադիր է կարգավորել ձերբակալված ռուս լրագրողների հետ կապված իրավիճակը և պնդում է, որպեսզի նրանք շուտափույթ ազատ արձակվեն:


Արտգործնախարրաը նշել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով:

«Ես անդրադարձել եմ այս թեմային Բելառուսի արտաքին գործերի նախարարի հետ զրույցի ընթացքում` պնդելով, որպեսզի մեր լրագրողները շուտափույթ կերպով ազատ արձակվեն»,- ասել է Լավրովը:

Նշենք, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ռուս լրագրողների ձերբակալության մասին, այդ թվում` Sputnik-Բելառուս-ի թղթակից Եվգենի Օլեյնիկի:

Այս մասին հայտնում է Sputnik-Բելառուս-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ