fbpx
Աշխարհ
16:03 29/01/2019

Մոսկվան խոստացել է ամեն ինչ անել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին աջակցելու համար

Ռուսաստանը համաշխարհային հանրակցության մյուս պատասխանատու անդամների հետ ամեն ինչ կանի, որպեսզի աջակցի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինական կառավարությանը՝ Վենեսուելայի Սահմանադրությանը և ճգնաժամի կարգավորման այն մեթոդներին համապատասխան, որոնք գտնվում են սահմանադրական դաշտում: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները հրապարակայնորեն վարչակարգի անօրինական փոխման ուղին է բռնել: Այնուամենայնիվ, դա չի վերացնում առկա բոլոր միջոցներով միջազգային իրավունքը պաշտպանելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է Լավրովը:

Բացի դրանից, նա հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմությունն ԱՄՆ-ից ստանում է ոչ մի զիջման չգնալու ազդանշաններ:

«Մեր տվյալներով՝ այդ ընդդիմադիր շարժման ղեկավարները, որոնք հայտարարել են երկիշխանության մասին, Վաշինգտոնից ստանում են ոչ մի կարգի զիջումների չգնալու ցուցումներ, մինչև վարչակարգն այս կամ այլ եղանակով չհրաժարվի իշխանությունից»,- նշել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ