Ռուսաստանի՝ ծերերի խնամքի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։ Կենտրոնը գտնվում է Մոսկվայի արևմտյան շրջաններում։
Հրդեհի պահին շենքի տարածքում եղել է 50 մարդ։ 16 մարդ հոսպիտալացվել է, զոհվել՝ 4 մարդ։ Հոստպիտալացվածների մեջ կա նաև մեկ հայ՝ 86 տարեկան Յուրի Դավիթի Միրզոյանը։
Բժկական կենտրոններում գտնվող տուժածների մոտ հիմնականում գազային թունավորում է, ոչ թե այրվածքներ։
Աղբյուրը՝ RusArminfo կայք։