fbpx
Աշխարհ

Մոսկվայի դատախազը դատական հայց է ներկայացրել 8 ընդդիմադիրների դեմ

Մոսկվայի դատախազը դատական հայց է ներկայացրել 8 ընդդիմադիրների դեմ։ Նրանց մեջ է նաև ընդդիմադիր ակցիաների առաջնորդ Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ՌԿ-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, դատական հայցը ներկայացվել է նաև չգրանցված մի շարք ընդդիմադիր թեկնածուների Իլյա Լյաշինի, Լյուբով Սոբոլի, Իվան Ժդանովի, Վլադիմիր Միլովի և Ալեքսանդր Սոլովյովի դեմ։

Թե ինչին է վերաբերում հայցը, հայնտի չէ։ Չերյոմուշկինսկի դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ իր տեղեկություններով խոսքը որոշակի գումարների հավաքագրման մասին է։ Նրա խոսքով՝ գործի քննությունը դադարեցվել է մինչև սեպտեմբերի 3-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ