fbpx
Աշխարհ

Մոսկվայի դումայում ընտրված 45 պատգամավորներից 20-ը ընդդիմության ներկայացուցիչներն են

Ռուսաստանում կիրակի՝ սեպտմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը:

Ինչպես հաղորդել էինք, Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիսից բողոքի տարբեր ակցիաներ էին իրականցվում, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում։ Տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել:

Այս իրավիճակում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին ներկայացրել էր «Խելացի ընտրություններ» ռազմավարությունը և կոչ էր արել իր աջակիցներին՝ չնայած իրենց թիմակիցներին չեն գրանցել, գնալ ընտրություններին և ձայն տալ անցողիկ թեկնածուներին, որոնք ի վիճակի են հաղթել իշխող կուսակցության թեկնածուներին:

Ընտրություններից հետո դիտորդները և ինքը Նավալնին նշել են, որ «Խելացի ընտրություններ» ռազմավարությունն աշխատել է, և Մոսկվայի դումայում ընտրված 45 պատգամավորներից 20-ը համակարգային ընդդիմության ներկայացուցիչներն են:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հույս է հայտնել, որ Մոսկվայի նոր բազմակուսակցական դուման կարող է արդյունավետ աշխատել, և որ ընդդիմադիր պատգամավորների մեծ բանակը օգուտ է դումային:

Դիտորդական առաքելություն իրականցնող կազմակերպությունը ավելի վաղ հայտնել էր բազմաթիվ խախտումների մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան, սակայն, դա զրպարտություն էր անվանել:

Լուրջ ցույցեր և բախումներ ընտրությունների միասնական օրը Ռուսաստանում չեն արձանագրվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ