Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է չեղարկվել և հետաձգվել երեքշաբթի:
«Яндекс.Расписания»-ն հաղորդում է, որ Մոսկվայի ժամանակով 07.55-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 3 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, 8-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում 12 չվերթ է հետաձգվել:
