Հայաստան
22:15 15/05/2020

Մոսկվայից Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

«Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։

Առաջիկայում կազմակերպվելու է նաև զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

||| Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։ Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։ Առաջիկայում կազմակերպվելու է նաև զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը։

Geplaatst door Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն op Vrijdag 15 mei 2020

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ