fbpx
Աշխարհ

Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել: Պատճառը եղել է չեչեն երիտասարդի կողմից ադրբեջանցուն վիրավորելը:

Ըստ oxu.az կայքի` ադրբեջանցու ընկերները ծեծի են ենթարկել վիրավորանք հասցրած չեչեն երիտասարդին: Որոշ ժամանակ անց չեչեն քաղաքացին իր` 100 հոգուց կազմված խմբով մտել է ադրբեջանցիներին պատկանող «Նեոլիթ» սրճարանը, պահանջլ, որ կանայք դուրս գան, և սկսվել է ծեծկռտուք, որին հաջորդել են կրակոցներ: 10 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել:

Ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու:

Նշենք, որ մի քանի ժամ հետո Մոսկվայում սպանվելմ է 45-ամյա ադրբեջանցի: Ըստ տեղեկությունների` այս դեպքը կապված է չեչենների հետ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ