fbpx
Աշխարհ

Մոսկվայում գրանցվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առավոտյան գրանցվել է այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը։

Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ մայրաքաղաքային գլխավոր օթերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին, գրանցվել է զրոյից ցածր 24,1 աստիճան։

«Անցած գիշերը Մոսկվայի համար ամենացուրտն էր այս ձմռան սկսվելուց ի վեր», – ասել են կենտրոնից։

Այնտեղից նաև հիշեցրել են, որ մինչ սա, Մոսկվայում այս փմռանը ցրտի առավելագույն աստիճանը գրանցվել է փետրվարի 18-ին՝ զրոյից ցածր 23,6 աստիճանով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ