fbpx
Սպորտ
12:45 20/10/2019

Մոսկվայում բռնություն կիրառողներին չեն սպասում. Խաբիբը՝ Քոնորին

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է Քոնոր Մաքգրեգորին:

Ավելի վաղ Խաբիբն ու Քոնորը վիճաբանել էին, որի ընթացքում իռլանդացին խոսել էր ռուսերեն և գրել «կհանդիպենք Մոսկվայում, փոքրիկ» արտահայտությունը: Նուրմագոմեդովն ի պատասխան իռլանդացուն հավաստիացրել է, որ իրեն ուրախ չեն լինի տեսնել Ռուսաստանի մայրաքաղաքում:

«Մոսկվայում բռնություն կիրառողներին չեն սպասում», – գրել է Խաբիբը թվիթերյան իր էջում:

Նուրմագոմեդովի և Մաքգրեգորի միջև առաջին և միակ մենամարտը կայացել է 2018 թվականի հոկտեմբերին:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ