fbpx
Հասարակություն

Մոսկվայում անցկացվել է «Ծիրան» հայկական փառատոնը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երեկ՝ օգոստոսի 28-ին, Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում անցկացվել է «Ծիրան» անվանումը կրող բազմազգ փառատոնը, որի ժամանակ անցկացվել են մի շարք միջոցառումներ։

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։

Միջոցառման մեծ թվով մարդիկ են մասնակցել՝ ամենատարբեր բնագավառներից, այդ թվում՝ սպորտային և մշակութային գործիչների, ինչպես նաև մասնակիցներ են եղել հայ համայնքից, մայրաքաղաքից և այլն։

Փառատոնի ընթացքում կազմակերպվել են սպորտային միջոցառումներ, եղել է ազգային հագուստ տարազի ցուցադրություն և համերգ՝ համեմված պարային կատարումներով։

Նշվում է, որ մասնակիցներին հյուրասիրվել է Հայաստանի հատուկ բերված ծիրաններ։

«Ծիրան» փառատոնն ամենամյա է ու անցկացվում է արդեն 11 տարի շարունակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ