Մոսկվայում՝ սեփական բնակարանում, հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 59-ամյա գեներալ-մայոր Սերգեյ Սոկոլովի դին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Նա Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայության 10-րդ բաժնի նախկին աշխատակից էր, ավելի ուշ դարձել է Անվտանգության դաշնային ծառայության վարչություններից մեկի պետը»,- հայտնում է Mash Telegram ալիքը:
Ըստ տեղեկությունների՝ Սոկոլովի դին հայտնաբերել են Մոսկվայի հյուսիսում գտնվող նրա բնակարանում: Հայտնի է, որ վերջին անգամ տղամարդը հարազատների հետ կապի է դուրս եկել ամսվա սկզբին: Դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:
Հաղորդվում է, որ մահացածի բնակարանում հայտնաբերվել են նաև մի շարք զինատեսակներ: