fbpx
Հասարակություն

Մոսկվայում կարիքավորներին անվճար հաց բաժանող հայ գործարարը մահացել է

Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Մահացել է հայ գործարար, ռուսաստանաբնակ Մամուդ Շավերշյանը, ով ավելի հայտնի էր իր բարեգործություններով:

Նա երկար տարիներ Մոսկվայի իր խանութներում կարիքավորներին, թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց սեփական նախաձեռնությամբ անվճար հաց է բաժանել:

Նշվում է, որ անվճար հաց բաժանելու գաղափարը գործարարի մոտ ծագել է պապի խոսքերից հետո, երբ վերջինս ասել է, որ «մարդկանց մշտապես պետք է օգնել»:

Հաղորդվում է նաև, որ հայ գործարարը տարիներ շարունակ օգնել է Հայաստանում գտնվող այն դպրոցին, որտեղ սովորել է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ