fbpx
Մշակույթ

Մոսկվայում տեղի կունենան Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

Մոսկվայի Չայկովսկու անվան  կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի է ունենալու համերգ` նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին:

Համերգը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, Չայկովսկու անվան կոնսերվատորիան:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես են գալու Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարիա Օստրուխովան և Աննա Արզամանովան, Սուրբ Էջմիածնի երգչախումբը, Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախումբը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ