fbpx
Աշխարհ

19:00 11/9/2019

Մոսկվայում ուղևորը ընկել է մետրոյի կայարանի ռելսերի վրա և մահացել

Տղամարդը մահացել է՝ Մոսկվայի մետրոյի Սոկոլնիչեսկայա գծի «Համալսարան» կայարանի հարթակից ընկնելով։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ Մոսկվայի մետրոպոլիտենում ՆԳՎ-ի մամուլի ծառայությանը հղումով:

«Ժամը 11:15-ի սահմաններում Մոսկվայի մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկայա գծի մետրոյի «Համալսարան» կայարանում երիտասարդը հարթակից ընկել է: Կայարանում հերթապահող ոստիկանության աշխատակիցներն անհապաղ շտապ օգնություն են կանչել, որը ժամանելուն պես արձանագրել է քաղաքացու մահը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Վերեվ