fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում քովիդով հոսպիտալացվածների մոտ 95 տոկոսը պատվաստված չէ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ի իր էջում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել, որում երևում է քովիդի դեմ պատվաստումների արդյունավետությունը։

Այսպիսով, նշվում է, որ 5473 դրական թեստավորվածներից 90,3 տոկոսը պատվաստված չէ։

Ըստ աղբյուրի՝ հոսպիտալացված են 1317 հիվանդներ, որոնց 94,9 տոկոսը կրկին պատվաստված չէ։

Ինչպես նաև, նշվում է, որ 143 ինտենսիվ թերապիա ունեցողների 95,8 տոկոսը պատվաստված չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանում պատվաստվելն անվճար է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ