fbpx
Սպորտ

Մխիթարյանը մոտ է Ինտեր տեղափոխվելուն. Corriere dello Sport

Հենրիխ Մխիթարյանը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն` ազատ գործակալի կարգավիճակով: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամառ։

Ըստ Corriere dello Sport-ի և ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ Մխիթարյանը մոտակա շաբաթների ընթացքում հնարավոր է դառնա «Ինտերի» ֆուտբոլիստ, քանի որ հռոմեական ակումբի հետ բանակցությունները պայմանագրի երկարաձգման շուրջ առաջ չեն ընթանում:

Աղբյուրը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը պատրաստվում է 3,5 միլիոն եվրո աշխատավարձով երկամյա պայմանագիր կնքել «Ինտեր»-ի հետ: Սպասվում է, որ ֆուտբոլիստը արդեն մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար:

Նշենք սակայն, որ «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտոն վերջերս հերքել էր Մխիթարյանի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրության մասին լուրերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ