fbpx
Սպորտ

Կոդի Գակպոն մոտ է կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն

ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ հոլանդական ակումբից։

Ինչպես հաղորդում է Telegraaf-ը, ՊՍՎ-ն ցանկանում է պահել 23-ամյա խաղացողին, սակայն ֆինանսական տեսանկյունից ակումբը չի կարող հրաժարվել նոր առաջարկից։ ՊՍՎ-ն պատրաստ է հունվարին վաճառել հարձակվողին մոտ 30 միլիոն եվրոյով, քանի որ թիմին շտապ անհրաժեշտ է դրական բալանս ունենալ բյուջեում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գակպոն մոտ է «Լիդս» տեղափոխվելուն։ Գործարքի արժեքը գնահատվում է 30 մլն ֆունտ (34 մլն եվրո):

2022 թվականի ամռանը ֆուտբոլիստը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն «Կարմիր սատանաները» չկարողացան բավարարել ՊՍՎ-ի ֆինանսական պահանջները։

Այս մրցաշրջանում Գակպոն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ