ՄՅՈՒ-ն մոտ է նոր սեփականատեր ունենալուն

Ամենադիտվածներ

Բրիտանացի գործարար Ջիմ Ռեթքլիֆը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելուն, հայտնում է TuttoMercatoWeb-ը։

Գործարքի շուրջ բանակցությունները, որի արժեքը գերազանցում է 4 միլիարդ ֆունտ ստերլինգը, գտնվում է առաջադեմ փուլում, հայտնում է աղբյուրը:

Նավթաքիմիական ընկերությունը, որը պատկանում է Ռեթքլիֆին, կդառնա Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատերը։ Միլիարդատերին է պատկանում նաև ֆրանսիական «Նիցա» ֆուտբոլային ակումբը։

«Մանչեսթեր Յունայթեդը» անգլիական ամենատիտղոսակիր ակումբներից է, երկրի 20-ակի չեմպիոն, Անգլիայի 12-ակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։ Այս պահին ակումբի սեփականատերերը ամերիկացի գործարարներ Գլեյզերների ընտանիքն է։

Ամենաթարմ